Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին - Ժողովրդի հետ խաղալ չի կարելի
Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին - Ժողովրդի հետ խաղալ չի կարելի

Բելառուսի նախագաը հայտնել է Հայաստանին օգնելու պատրաստակամություն: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բնակչության և Ազգային ժողովին ամենամյա զեկույցով հանդես գալիս:

«Հայաստանը գտնվում է ԵՏՄ-ում և մեզ համար օտար երկիր չէ: Մենք պետք է զանգահարենք նրանց և հարցնենք, ինչով կարող ենք օգնել»,- նշել է Բելառուսի նախագահը:

«Ժողովրդի հետ խաղալ չի կարելի»,- նշել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանի բնակչությունը կհաղթահարի ստեղծված իրավիճակը:

«Իշխանափոխությունը հեշտ է, սակայն դրանից հետո անհրաժեշտ է հասնել արդյունքի: Աստված տա, որ Հայաստանի տաղանդավոր և խելացի ժողովուրդը հաղթահարի այս իրավիճակը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

 

Թողնել մեկնաբանություն