Ալեքսանդր Չիվաձեի անվան պարգևը փոխանցվել է ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիային և Լուկա Լեկվեխելիանիին
Ալեքսանդր Չիվաձեի անվան պարգևը փոխանցվել է ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիային և Լուկա Լեկվեխելիանիին

Այսուհետ, մինչև 17 և 19 տարեկան լավագույն ֆուտբոլիսներին, ովքեր հանդես են գալիս Վրաստանի ազգային առաջնությունում, կփոխանցվի լեգենդար վրաց ֆուտբոլիստ Ալեքսանդր Չիվաձեի պարգևը: Պարգևը Վրաստանի ֆուտբոլի դաշնությունը ներկայացրել է մարզական  տարվա ամփոփիչ միջոցառմանը:

Վրաստանի ֆուտբոլի դաշնությունը այս պարգևը փոխանցելու է ամեն տարի: Այս անգամ 17 տարեկանների միջև  ոսկե մեդալը փոխանցվել է Թբիլիսիի «Դինամո» ակումբի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիային, արծաթե մեդալի արժանացել է կրկին դինամոյական Զուրիկո Դավիթաշվիլին, իսկ բրոնզե մեդալը փոխանցվել է «Սաբուրթալո» ակումբի ֆուտբոլիստ Գիորգի Կոխրեիձեն:

Ինչ վերաբերում է 19 տարեկաններին, ապա ոսկե մեդալի է արժանացել «Սաբուրթալոյի» ֆուտբոլիստ Լուկա Լեկվեխելիանին, արծաթե մեդալի՝ «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Վատո Արվելաձեն, իսկ բրոնզե մեդալը փոխանցվել է «Սաբուրթալո» ակումբի ներկայացուցիչ Գիորգի Կոխրեիձեին:

Միևնույն ժամանակ մեդալի հետ միասին ակումբները, որտեղ հանդես են գալիս ֆուտբոլիստները կստանան դրամական պարգև: Ոսկե մեդալի համար 5000, արծաթե մեդալի համար 3000, իսկ բրոնզե մեդալի համար 2000 լարի: