Ալբանիան վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը
Ալբանիան վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը

Ալբանիան վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը: Համապատասխան լրատվությունը արդեն տեղադրվել է Վրաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական կայք էջերում:

Վերջին տարիներին, Վրաստանը հայտնվել էր այն երկրների ցուցակում, որի քաղաքացիները առանց այցեգրի Ալբանիա կարող էին մեկնել միայն ամռան ամիսներին: Իսկ այժմ այդ հնարավորությունը Վրաստանի քաղաքացիները կունենան ողջ տարվա ընթացքում:

«Վրաստանի քաղաքացին, որը ուղևորվում է Ալբանիայի հանրապետություն, հնարավորություն ունի առանց այցեգրի մուտք գործել երկիր և մնալ Ալբանիայի տարածքում 90 օր ժամկետով»,-ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Վերջին ամիսներին, Վրաստանի քաղաքացիների համար այցեգրային ռեժիմը վերացրել էր մի քանի երկիր, այդ թվում Բոսնյա Հերցեհովինան և Սերբիան: