«Ալանյասպոր» ֆուտբոլային ակումբի միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, զոհվել է ֆուտբոլիստներից մեկը
«Ալանյասպոր» ֆուտբոլային ակումբի միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, զոհվել է ֆուտբոլիստներից մեկը

Թուրքիայում, միկրոավտոբուսը, որը տեղափոխում էր «Ալանյասպոր» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին ենթարկվել է վթարի:

Տեղական մամուլի փոխանցմամբ, վթարի հետևանքով զոհվել է ֆուտբոլիստ ՝ Յոզեֆ Սուրալը, տուժել է յոթ մարդ:

Միկրոավտոբուսը վերադառնում էր Կայսերի քաղաքից:

Տարածված լրատվությամբ, միկրոավտոբուսում երկու վարորդ էր, որոնք քնել են ղեկի մոտ: Վարորդները ձերբակալված են և գտնվում են ոստիկանական բաժանմունքում: