Ակնհայտ է, էքսկուրսիաների հետ կապված կանոնակարգերը պետք է խստացվեն. ԿԳ նախարար
Ակնհայտ է, էքսկուրսիաների հետ կապված կանոնակարգերը պետք է խստացվեն. ԿԳ նախարար

Ակնհայտ է, էքսկուրսիաների հետ կապված կանոնակարգերը պետք է խստացվեն,- այս մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին Թելավիի հիվանդանոցում, որտեղ տեսակցել է Գոմբորիի լեռնանցքում տեղի ունեցած ավտովթարից տուժածներին:

Նրա խոսքով, նշված էքսկուրսիան կազմակերպել էր ծնողների կողմից:

«Հենց վերադառնամ Թբիլիսի, կհանդիպեն ՆԳ նախարար Գիորգի Գախարիային և կքննարկենք երեխաների տեղափոխման անվտանգության հարցերը»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Նախարարը ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված ընտանիքներին և տեսակցել տուժածներին, ովքեր բուժում են անցնում Թելավիի հիվանդանոցում:

Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Գոմբորիի ավտովթարի ժամանակ զոհվել է չորս և տուժել 23 մարդ: