Ակակի Զոիձեն համարում է, որ Վրաստանում պետք է հավասարվի կնոջ և տղամարդու թոշակային տարիքը
Ակակի Զոիձեն համարում է, որ Վրաստանում պետք է հավասարվի կնոջ և տղամարդու թոշակային տարիքը

Խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն համարում է, որ Վրաստանում պետք է հավասարվի թոշակային տարիքը:

Լրագրողների հետ զրույցում Ակակի Զոիձեն ընդգծել է կուտակային թոշակի բարեփոխումը և նշել, որ թոշակային տարիքի հավասարեցման մասին այժմ քննարկումներ չեն ընթանում, սակայն դա ապագայի հարց է:

«Մեծամաս երկրներ բնակչության ծերացման պատճառով, փոխում են թոշակային տարիքը, այդ թվում, նաև ավելացնում: Մենք քննարկում էինք այդ հարցը, սակայն նման որոշում չենք կայացրել: Հնարավոր է հավասարեցվի թոշակային տարիքը, սակայն այդ առնչությամբ քննարկում չի սկսվել: Պարտադիր չէ լինի 65 տարին, հնարավոր է հավասարվի 63 տարեկան: Ցանկանում ենք մեր թոշակառուներին ապահովել արժանի թոշակով»,- հայտարարել է պատգամավորը:

Նրա տեղեկությամբ, թոշակառուների քանակն ամբողջ բնակչության մեջ 17-ից ավելանում է մինչև 25 տոկոս և 2030-2050 թվականներին նշված թվանշանների մասին է խոսքը:

«Մարդիկ ավելի երկար կապրեն և ավելի շատ կաշխատեն, իսկ թոշակի ավելի ուշ դուրս կգան: Խոսքը վերաբերում է 2030-2050 թվականներին»,- հայտարարել է Զոիձեն: