Ակակի Զոիձեն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետություն
Ակակի Զոիձեն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետություն

Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեի նախագահ, Ակակի Զոիձեն, առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան պատվիրակության հետ միասին, աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետություն:

Այցի շրջանակներում, Ակակի Զոիձեն հանդիպելու է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, առողջապահության և սոցիալական հարցերով մշտական կոմիտեի նախագահ Հակոբ Հակոբյանի և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ:

Ծրագրված է նաև հանդիպում, Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն՝ Ալեքսանդր Բազարչյանի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Աշխատանքային այցի շրջանակներում, տեղի է ունենալու պատվիրակության անդամների և ՀՀ առողջապահության նախարարի համատեղ մամլո ասուլիսը:

Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության լրատվությամբ, հանդիպումների ընթացքում Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեի նախագահը զրուցելու է, Վրաստանում ծխախոտի օրենսդրության մշակման և ընդունման գործընթացի մասին: Խոսքը վերաբերելու է նաև, Հայաստանում ծխախոտի վերահսկման օրենսդրության մշակման և ընդունման գործընթացին, առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ծխախոտի վերահսկման մասին հռչակագրի (FCTC) արմատավորմանը և այդ ուղղությամբ եվրոպական երկրների փորձին:

Աշխատանքային այցը իրականացվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ:

Ակակի Զոիձեի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն ավարտվելու է մարտի 20-ին: