Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, ապաքինվել է 153 պացիենտ
Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, ապաքինվել է 153 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 153 պացիենտ, մինչ օրս ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 33 987:

Բացի այդ, վերջին մեկ օրում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք:

Գերատեսչության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 24 ապաքինված, իսկ բուժման փուլում գտնվող պացիենտներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, կլինիկայում բուժումը շարունակում է 248 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 206, առցանց-կլինիկայում՝ 521 մարդ: