Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, ապաքինվել է 87 պացիենտ
Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, ապաքինվել է 87 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարությունը, տարածաշրջանում ստեղծված համավարակաբանական իրավիճակի կապակցությամբ տարածում է պաշտոնական տեղեկատվություն:

Գերատեսչության հաղորդմամբ, վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, ապաքինվել է 87 պացիենտ:

Ընդհանուր առմամբ Աջարիայում «կովիդ 19»-ից ապաքինվել է 34 166 պացիենտ: Հիվանդանոցից այսօր դուրս է գրվել 18 ապաքինված:

Կլինիկաներում բուժվում է 254 պացիենտ, նրանցից երկու պացիենտ միացված է արհեստական շնչառության սարքին:

Կովիդ-հյուրանոցներում մնում է 159 վարակված, իսկ առցանց կլինիկաներում դիտարկման տակ է 468 վարակված:

Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում Աջարիայում մահացել է մեկ պացիենտ: Նա բուժվում էր Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում: