Աջարիայում թմրանյութերի հանցագործության համար ձերբակալվել է հինգ մարդ
Աջարիայում թմրանյութերի հանցագործության համար ձերբակալվել է հինգ մարդ

Ոստիկանությունը թմրանյութերի հանցագործության համար Աջարիայում ձերբակալել է հինգ մարդու, այդ թվում՝ թմրավաճառի, առգրավվել է առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր: Տեղեկությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:

«Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աջարիայի բաժնի ծառայողները վերջին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրանյութերի հանցագործության համար բերման են ենթարկել 5 մարդու, որոնցից մեկը թմրավաճառ է:

Քոբուլեթիում և Բաթումում իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ՝ 1974 թվականին ծնված Թ.Դ.-ն, 1993 թվականին ծնված Բ.Ա.-ն, 1989 թվականին ծնված Վ.Կ.-ն, նույն թվականին ծնված Օ.Պ.-ն և Վրաստանի քաղաքացի՝ 1999 թվականին ծնված Ա. Գ.-ն:

Իրավապահ մարմինների աշխատակիցները Բ.Ա.-ին բերման են ենթարկել Բաթումիում՝ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական գնումների, պահեստավորման եւ իրացման մեղադրանքով: Քննությամբ պարզվել է, որ նա ապօրինի կերպով թմրանյութ էր վաճառում: Բ.Ա.-ի անձնական խուզարկության ժամանակ որպես ապացույց են առգրավվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված գումարները՝ ավելի քան 8000 լարի և 44 հաբ «Սուբոքսին»:

Ոստիկանները մեղադրյալ Թ.Դ.-ին ձերբակալել են Քոբուլեթիի մունիցիպալիտետում: Նրա անձնական խուզարկության ժամանակ որպես ապացույց առգրավվել է «մետամֆետամին» պարունակող թմրամիջոցների 3 փաթեթ: Ձերբակալվածը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի գնման ու պահեստավորման մեջ:

Ինչ վերաբերում է նախկինում դատապարտված Ա.Գ.-ին, ապա նա Բաթումիում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել թմրանյութերի ապօրինի գնման ու պահեստավորման մեղադրանքով: Նրա անձնական խուզարկության ժամանակ որպես ապացույց առգրավվել է «Ալֆա Պվպ» նյութ պարունակող թմրանյութի 10 փաթեթ:

Իրավապահները թմրանյութերի հանցագործության համար Բաթումիում բերման են ենթարկել նաեւ Վ.Կ.-ին և Օ.Պ.-ին, որոնց անձնական և ժամանակավոր բնակության վայրը խուզարկվել է, և 247 տուփ թմրանյութ, ներառյալ «Ալֆա-ՊՎՊ»-ն, առգրավվել են որպես ապացույց:

Քննությամբ պարզվել է, որ Վ.Կ.-ն և Օ.Պ.-ն թմրանյութերը տեղադրել են հատուկ վայրերում, հատուկ ընտրված թաքստոցներում՝ հետագա վաճառքի համար», – հայտնել են ՆԳՆ-ից:

Գերատեչության տվյալներով, հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ: Թմրամիջոցների անօրինական գնման, պահեստավորման եւ վաճառքի փաստերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով: