Աջարիայում ծայրահեղ ծանր վիճակում է 7 պացիենտ

Աջարիայում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, ապաքինվել է 119 պացիենտ, մինչ օրս ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 3362:

Նրանց փոխանցմամբ, 41 ապաքինված դուրս է գրվել կլինիկայից:

Այսօրվա դրությամբ կլինիկայում բուժվում է 280 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 253-ը, առցանց-կլինիկայում՝ 621-ը:

Ծայրահեղ ծանր վիճակում է 7 պացիենտ: