Աջարիայում հոկտեմբերի 19-ից վերականգնվելու է հասարակական, այդ թվում միջքաղաքական տրանսպորտի աշխատանքը
Աջարիայում հոկտեմբերի 19-ից վերականգնվելու է հասարակական, այդ թվում միջքաղաքական տրանսպորտի աշխատանքը

Աջարիայում հոկտեմբերի 19-ից վերականգնվելու է հասարակական, այդ թվում միջքաղաքական տրանսպորտի աշխատանքը,- այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Աջարիայում հոկտեմբերի 19-ից վերականգնվելու է հասարակական, այդ թվում միջքաղաքական տրանսպորտի աշխատանքը: Բացի այդ, սահմանափակումները պահպանվելու են ուսումնական գործընթացի կապակցությամբ, ինչպես նաև շարունակվելու են ռեստորանների և ժամանցի հաստատությունների կապակցությամբ սահմանափակումները»,- նշել է Գիորգի Գախարիան: