Աջարիայում հետազոտված 319 անձի դեպքում ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Աջարիայում հետազոտված 319 անձի դեպքում ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Բաթումիի լաբորատորիաներում հետազոտվել է 319 անձի կենսաբանական նմուշ:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Տենդի կենտրոններում գտնվում է 35 անձ, նրանց հետազոտության պատասխանները հայտնի կդառնա վաղը:

Աջարիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 24 315 անձ: Կարանտինում է 2179 քաղաքացի:

Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում մնում է կորոնավիրուսի 5 վարակակիր: Նրանց վիճակը կայուն է: