Աջարիայում ցիտրուսի բերքահավաքի համար բացվել է համակարգող շտաբ
Աջարիայում ցիտրուսի բերքահավաքի համար բացվել է համակարգող շտաբ

Աջարիայում սպասում են մինչև 40 տոննա ցիտրուսի բերք: Բերքի իրացման գործում ֆերմերներին կօգնի համակարգող շտաբը, որը բացվել է այսօր:

Արտահանման համար նախատեսված մանդարինը կընդունի մոտ 30 ձեռնարկություն: Ինչ վերաբերում է ոչ ստանդարտ մանդարինին, կառավարությունն այս տարի ևս այն կսուբսիդավորի: Ֆերմերների համար բյուջեից կհատկացվի 10 թեթրի, ևս տասը նրանց կվճարեն ընդունող ձեռնարկությունները:

«Մեր կանխատեսմամբ, ցիտրուսի սեզոնը կանցնի արդյունավետ կերպով: Նախնական տվյալներով, արդեն ունենք մոտ 10 հազար տոննա ցիտրուսի պատրաստակամություն: Ոչ ստանդարտ ցիտրուսի համար բյուջեում սահմանվել է գումար»,- հայտարարել է Աջարիայի գյուղատնտեսության նախարար Գիորգի Սուրմանիձեն:

Շտաբն իր աշխատանքը կշարունակի մինչև փետրվարի մեկը: