Աջարիայում ավտովթարի հետևանքով զոհվել է երկու և տուժել՝ 4 մարդ
Աջարիայում ավտովթարի հետևանքով զոհվել է երկու և տուժել՝ 4 մարդ

Աջարիայի շրջանում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է երկու մարդ և տուժել՝ չորսը:

Ինպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, ավտովթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Քեդայի մունիցիպալիտետի Վաիո գյուղում: Թեթև մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը կայուն է:

Ավտովթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածով: