Աջարիայում ավտոբուս է կողաշրջվել - տուժել է 15 մարդ
Աջարիայում ավտոբուս է կողաշրջվել - տուժել է 15 մարդ

Աջարիայի Քեդայի վարչական շրջանում ավտովթարի հետևանքով տուժել է 15 մարդ: Բաթումիից Քեդա ուղևորվող ավտոբուսն անցել է ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, 13 տուժած ամբուլատոր օգնություն է ստանում կլինիկայում, իսկ երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղում մոբիլիզացված են փրկարարական ծառայությունը և իրավապահները: