Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ

Վերջին 24 ժամում Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ, իսկ ապաքինվածների ընդհանուր քանակը հասել է 35 757-ի:

Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, կլինիկաներից այսօր դուրս է գրվել 11 պացիենտ: Աջարիայի տարածաշրջանում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում չորս պացիենտ:

Ընդհանուր առմամբ տարածաշրջանում բուժվում է 101 պացիենտ: Կովիդ-հյուրանոցներում գտնվում է 12 մարդ, իսկ առցանց կլինիկայի հսկողության տակ է 71 պացիենտ: