Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, ապաքինվել է 18 պացիենտ, մահացել՝ մեկը
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, ապաքինվել է 18 պացիենտ, մահացել՝ մեկը

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, ապաքինվել է 18 պացիենտ: Մինչ օրս, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 36 270:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 14 պացիենտ: Շրջանում մեկ վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Աջարիայի կլինիկաներում բուժում է ստանում 244 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 103-ը, առցանց-կլինիկայում՝ 279-ը:

Բացի այդ, Աջարիայում վերջին 24 ժամում Բաթումիի հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ: