Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, ապաքինվել է 7 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, ապաքինվել է 7 պացիենտ

Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, ապաքինվել է 7 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 35 201:

Գերատեսչության հաղորդմամբ, հիվանդանոցներից դուրս է գրվել հինգ պացիենտ: Ծանր է բուժման փուլում գտնվող  չորս հիվանդի վիճակը:

Աջարիայի կլինիկաներում բուժվում է 167 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 102 վարակված, իսկ առցանց կլինիկայում դիտարկման տակ է 121 մարդ: