Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 286 նոր դեպք
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 286 նոր դեպք

Աջարիայում նկատվել է վարակման դեպքերի աճ: Արձանագրվել է վարակման 286 նոր դեպք: Ապաքինվել է 154 անձ:

Բացի այդ, Աջարիայում մահացել է երկու հիվանդ, 87-ամյա կին և 55-ամյա տղամարդ:

Ներկայումս տարածաշրջանի 9 կովիդ կլինիկաներում բուժվում է 545 վարակված, որից 53-ը վերակենդանացման բաժնում են: Կովիդ հյուրանոցներում գտնվում է 765 պացիենտ, մինչև 1000 վարակված բուժվում է տանը:

Կլինիկաներում կա 63 ազատ տեղ: