Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, ապաքինվել է 11 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, ապաքինվել է 11 պացիենտ

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, ապաքինվել է 11 պացիենտ:

Մինչ օրս ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 36 016:

Շրջանում 3 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Աջարիայի կլինիկաներում բուժում է ստանում 152 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 46-ը, առցանց-կլինիկայում՝ 139-ը:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք, ապաքինվել է 415 պացիենտ, մահացել է հինգ վարակված: