Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, ապաքինվել է 36 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, ապաքինվել է 36 պացիենտ

Աջարիայի տարածաշրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, ապաքինվել է 36 պացիենտ:

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, առ այսօր տարածաշրջանում վարակից ապաքինվել է 34 976 մարդ:

Նրանց հաղորդմամբ, տարածաշրջանի կլինիկաներում բուժվում է 178 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 120 մարդ, իսկ առցանց կլինիկայում դիտարկման տակ է 158 մարդ:

Ծանր է իննը պացիենտի վիճակը, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: