Աջարիայում առատ տեղումներն ստեղծել են խնդիրներ
Աջարիայում առատ տեղումներն ստեղծել են խնդիրներ

Աջարիայում արդեն երրորդ օրն է, անձրևէ տեղում: Առատ տեղումներն այսօր ևս ստեղծել են որոշ խնդիրներ: Բաթումիում կրկին հեղեղվել են Գրիբոեդովի, Պուշկինի և Ճավճավաձեի փողոցները:

Ջուրը հեղեղել է բնակելի տների առաջին հարկերը, վնասել տեխնիկան և կահույքը: Բնակչությունն ասում է, որ հեղեղման պատճառն անսարք կոյուղային համակարգն է:

«Բաթումի ծղալի» ընկերությունում հայտարարում են, որ հեղեղման պատճառ է դարձել ոչ թե համակարգի անսարքությունը, այլ՝ երեկ ուշ գիշեր եկած առատ տեղումները: Սև ծովում սպասվում է 4-5 բալ փոթորիկ: