Աջարիայում անխափան ընթանում է 190 միլիոն լարիի ներդրումային WHITE SAILS նախագիծը
Աջարիայում անխափան ընթանում է 190 միլիոն լարիի ներդրումային WHITE SAILS նախագիծը

Աջարիայի կառավարության տեղեկությամբ, Աջարիայում անխափան ընթանում է 190 միլիոն լարիի ներդրումային WHITE SAILS նախագիծը և մտնում է ավարտական փուլ:

Նրանց խոսքով, նախագիծը նախատեսում է Բաթումիի նոր բուլվարում պրեմիում կարգի հյուրանոցներից և ապարտամենտներից կազմված եզակի բաժմագործառութային համալիրի կառուցում:

Բաթումիում համալիրի շնորհանդեսին ներկա էր Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն: Նա խոսել է տարածաշրջանում ներդրումային նախագծերի, տնտեսական գործունեության իրականացման կարևորության և պետության կողմից բիզնեսին օժանդակելու մասին: Նշվեց, որ համաշխարհային համավարակի պայմաններում ներդրումային նախագիծը չի դադարեցվել և ընկերությունը պահպանել է իր բոլոր աշխատակիցներին:

Նախագձի նախաձեռողը «AR Meridians» ներդրումային ընկերությունն է:

«Համալիրը տեղակայված է ընդհանուր առմամբ 29 445 քմ մակերեսով հողամասի վրա և ներառում է ՝ երկու բրենդային հյուրանոց, որոնցից մեկը՝ Ibis Styles Batumi է, իսկ մյուսը ՝ Novotel Living-ը: Երկու 16 հարկանի և երկու 18 հարկանի ապարթհյուրանոցներ, մեկ 20 հարկանի բնակելի տուն, պրեմիում կարգի բուտիկային տիպի Sea Home Batumi բազմագործառութային բնակելի շենք:

WHITE SAILS նախագծում 13 000 քմ տարածքը հատկացվել է միայն հանգստի գոտուն և տեղակայվելու է մեկ տարածքում. հանգստի գոտիներ, ավտոկայանատեղի, 27 մետրանոց բաց լողավազան, մանկական լողավազան, փակ լողավազան, մարզական հրապարակ, մանկական խաղահրապարակ, խաղատներ, կոնֆերանսների դահլիճներ, սուպերմարկետներ, սրճարաններ և ռեստորաններ: Արդեն ավարտվել է բուլվարային տիպի հանգստի գոտու, 27 մետրանոց բացօթյա լողավազանի, մանկական լողավազանի, մարզական խաղադաշտի և 600 մեքենայի համար կայանատեղիի շինարարությունը»,- ասված է հայտարարության մեջ: