Աջարիայում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 554 դեպք, ապաքինվել է 623, մահացել հինգ պացիենտ

Աջարիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ապաքինված մարդկանց թիվը գերազանցել է վարակման նոր դեպքերի թվին: Անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է 554 դեպք և ապաքինվել է 623 հիվանդ:

Վարակման ակտիվ դեպքերի քանակը այսօրվա դրությամբ տարածաշրջանում հասնում է 6 201-ի: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 18 463 մարդ:

Արձանագրվել է մահվան հինգ դեպք: Դրանցից երկուսը ՝ Բաթումիի բժշկական կենտրոնում, երկուսը կլինիկա ՝ «Մեդցենտրում», մեկը ՝ Քոբուլեթիի բժշկական կենտրոնում: Մահացածի տարիքը 45-ից 76 տարեկան է: