Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք
Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք

Այսօր Աջարիայում գրանցվել է վարակման ռեկորդային ցուցանիշ: 4 հազար «Փի Սի Ար» թեստի ուսումնասիրման արդյունքում հաստատվել է 165 նոր դեպք:

Ըստ Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի, կլինիկաներում բուժվում է 480 անձ, ավելի քան 600-ը բժիշկների հսկողության ներքո գտնվում է կովիդ հյուրանոցներում:

Այսօր երկու հիվանդ ապաքինվել է և դուրս գրվել կլինիկայից, մինչդեռ 82 հիվանդ դուրս է եկել կովիդ հյուրանոցներից:

Ակնկալվում է, որ օրվա ընթացքում կունենանք ևս մի քանի ապաքինված: