Աջարիայի շրջանում ծայրահեղ ծանր է 8 պացիենտի վիճակը

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 84 նոր դեպք, ապաքինվել  է 127 պացիենտ:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, 33 ապաքինված արդեն դուրս է գրվել կլինիկայից:

Նրանց փոխանցմամբ, Աջարիայի շրջանում ծայրահեղ ծանր է 8 պացիենտի վիճակը և նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Այս պահի դրությամբ կլինիկաներում բուժում է ստանում 310 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 285-ը: