Աջարիայի շրջանում 9 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է
Աջարիայի շրջանում 9 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, ապաքինվել է 106 պացիենտ:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, 28 ապաքինված արդեն դուրս է գրվել կլինիկայից:

Նրանց փոխանցմամբ, Աջարիայի շրջանում 9 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է և նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Այս պահի դրությամբ շրջանի կլինիկաներում բուժում է ստանում 308 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 289-ը: