Աջարիայի կառավարության տան դիմաց տեղի է ունեցել առճակատում, ձերբակալված է երկու անձ
Աջարիայի կառավարության տան դիմաց տեղի է ունեցել առճակատում, ձերբակալված է երկու անձ

Աջարիայի կառավարության տան դիմաց ընթացող բողոքի ցույցը վեր է ածվել իրավապահների հետ առճակատման:

Տեղում ձերբակալվել են «Ազգային շարժման» անդամ Ռեզո Խարազին և ցույցի մասնակից Իրակլի Չխվիրկիան:

«Ազգային շարժման» ներկայացուցիչներն ու կողմնակիցները ժամը 12:00-ին հանրահավաքը սկսել են այսպես կոչված փուչիկների պերֆորմանսով և փորձել են դրանք կպցնել կառավարության տանը, սակայն իրավապահները թույլ չտվեցին նրանց մոտենալ շենքին: Դրան հետևեց ֆիզիկական առճակատում:

Դեպքի վայրում էր գտնվում Աջարիայի ոստիկանության բաժանմունքի տնօրեն, Կոնստանտինե Անանիաշվիլին, որին դեմ են դուրս եկել «Ազգային շարժման» ներկայացուցիչները:

«Ի՞նչ են արել այս մարդիկ, ինչու եք նրանց փուչիկների համար ձերբակալում, եթե այդպես է ապա ձերբակալեք բոլորին», – Անանիաշվիլիին դիմել է «Ազգային շարժման» անդամ Էլգուջա Բագրատիոնին:

Անանիաշվիլիի խոսքով, ոչ ոք առանց պատճառի բերման չի ենթարկում շարքային քաղաքացիներին:

«Այսօր դուք շատ վատ եք վերաբերվում ոստիկանությանը, ի՞նչ է նշանակում փուչիկներ կպցնել ոստիկանների գլխին», – ասաց Կոնստանտինե Անանիաշվիլին:

Հանրահավաքին երկու անձի ձերբակալությունը տեղի է ունեցել ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանքով: Իրավիճակը մնում է լարված: