Աջարիայի կառավարության շենքի մոտ ընթացող ցույցին տեղի է ունեցել ընդհարում
Աջարիայի կառավարության շենքի մոտ ընթացող ցույցին տեղի է ունեցել ընդհարում

Աջարիայի կառավարության շենքի մոտ աղմուկ է: Քոբուլեթիում ինքնակամ բնակության հաստատած անձանց ցույցին գնացել է Աջարիայի ֆինանսերի և էկոնոմիկայի նախարար Ջաբա Փուտկարաձեն, ում մի քանի ցուցարարի հետ միասին բախվեցին «Ազգային շարժման» ներկայացուցիչները:

Իրավիճակը այնքան է լարվել, որ նախարարը շենք է մտել իրավապահների օգնությամբ, իսկ բակում շարունակվել է աղմուկը: Ցույցի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնությունը:

Ջաբա Փուտկարաձեն ցույցի մասնակիցներին հայտնել է, որ շենքի վաճառքի մասին տեղեկությունն իրենց հայտնի էր, ներդրողի հետ կա համաձայնություն, որ առավելագույնս հաշվի առնվեն շենքում բնակություն հաստատած անձանց շահերը:

Նրա խոսքը ընդհատել են «Ազգային շարժման» ներկայացուցիչները, որը վերածվել է առճակատման:

Ցույցի մասնակիցները մնում են կառավարության շենքի մոտ: