Աջարիայի դատախազությունը ձերբակալել է Բաթումիի նախկին քաղաքապետ, Գիորգի Երմակովին և այլ բարձրպաշտոնյաների
Աջարիայի դատախազությունը ձերբակալել է Բաթումիի նախկին քաղաքապետ, Գիորգի Երմակովին և այլ բարձրպաշտոնյաների

Աջարիայի դատախազությունը ձերբակալել է մի քանի նախկին և գործող պաշտոնյաի, որոնց թվում են Բաթումիի նախկին քաղաքապետ, Գիորգի Երմակովը, կրթության, Աջարիայի մշակույթի և սպորտի փոխնախարար, Բագրատ Մանվելիձեն, ինչպես նաև Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Ա. Վ.-ն, Բաթումիի փոխքաղաքապետ Թ. Պ.-ն, Բաթումիի քաղաքապետարանի մունիցիպալ սեփականության և ծառայությունների կառավարման ծառայության պետ Է. Լ.-ն, Բաթումիի քաղաքապետարանի «քաղաքային ենթակառուցվածքների և բարեկարգման վարչության» ղեկավարի տեղակալ, Վ. Խ.-ն, Բաթումիի քաղաքապետարանի գնումների վարչության ղեկավար, Բ. Խ.-ն:

Ինչպես ասվել է դատախազությունում կայացած ասուլիսի ժամանակ, ձերբակալումները տեղի են ունեցել դատարանի որոշման հիման վրա, նրանք մեղադրվում են ծառայողական դիրքի օգտագործմամբ, մեծ քանակությամբ բյուջետային գումարների յուրացման և ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Իրականացրած հետաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ անձանց որոշմամբ, որոնք Բաթումիի մունիցիպալիտետի մրցութային հանձնաժողովի մշտական անդամներն էին և Բաթումիի քաղաքապետարանում զբաղեցրել են բարձր պաշտոններ, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Բաթումիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել այսպես կոչված «էժան տներ» կառուցման համար: Մրցութային պայմանների համաձայն, շինարարության մեջ պետք է օգտագործվեր պողպատի բարակ կոնստրուքցիաներ: Մինչ մրցույթի հայտարարումը, Բաթումիի քաղաքապետարանի ղեկավարությանն ու մրցութային հանձնաժողովի անդամներին հայտնի էր, որ Վրաստանում նման նյութերով շինարարություն էր իրականացնում միակ մեկ ընկերություն, որին մինչ մրցույթը առաջարկվել է զբաղվել այդ շինարարությամբ:

Վերջում Բաթումիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, վերոնշյալ ընկերությունից ստանալով անվճար գծագրում, առանց շուկան ուսումնասիրելու: Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն, արտասահմանյան արտադրամասի մասնաճյուղը ՝ «կոնվենտ Ջորջիան»: Մրցույթի ժամանակ արտասահմանյան արտադրամասի մասնաճյուղը ՝ «կոնվենտ Ջորջիան» ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Հանձնաժողովի անդամները չեն արձագանքել կեղծ փաստաթղթերին, և դա այն ժամանակ, որ նշված ընկերությունը վտարվել էր 2015 թվականի մայիսի 1-ին տեղի ունեցող մրցույթից:

Վերոնշյալից ելնելով, Բաթումիի քաղաքապետարանի ղեկավարի և այլ պաշտոնյաների  ծառայողական դիրքը չարաշահելու արդյունքում յուրացվել է 1 370 076 լարի, որով մունիցիպալիտետին հասցվել է լուրջ վնաս:

Ինչպես նշել են դատախազությունում, բարձր հասարակական հետաքրքրությունից ելնելով հասարակությանը պարբերաբար փոխանցվելու է լրատվություն:

 

Թողնել մեկնաբանություն