Աջակցում ենք զարգացած և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու Հայաստանի ձգտումներին. ԵՄ
Աջակցում ենք զարգացած և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու Հայաստանի ձգտումներին. ԵՄ

Հայաստանի նոր կառավարության ձևավորման նպատակով, Եվրամիությունը հանդես է գալիս բազմակողմ երկխոսության կոչով: Եվրամիության արտաքին գործերի նախարարի ծառայության ներկայացուցիչ Մայա Կոնսյանչիչը ասում է, որ Բրյուսելն աջակցում է Հայաստանին և նրա ձգտումներին՝ ստեղծել զարգացած և ժողովրդավարական հասարակություն:

Նախօրեի երեկոյան հայտարարություն է տարածել նաև Եվրամիությունը, որտեղ նշված է, որ բոլոր կողմերը, այդ թվում իրավապահ մարմինները և այն մարդիկ, ովքեր օգտվում են հավաքի և խոսքի ազատության հնարավորությունից, պետք է ապահովեն հակամարտության կանխարգելումը և ցուցաբերել պատասխանատվություն: