Աջակցում ենք խոսքի և արտահայտման ազատությանը, սակայն այս ամենը պետք է արտահայտվի խաղաղ և հանդարտ ձևերով. Ռոս ՈՒիլսոն
Աջակցում ենք խոսքի և արտահայտման ազատությանը, սակայն այս ամենը պետք է արտահայտվի խաղաղ և հանդարտ ձևերով. Ռոս ՈՒիլսոն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար, Ռոս ՈՒիլսոնի հայտարարությամբ, ԱՄն-ն աջակցում է խոսքի և արտահայտման ազատությանը, սակայն այս ամենը պետք է արտահայտվի խաղաղ և հանդարտ ձևերով: Նրա խոսքերով, ժամանակն է, որ Վրաստանը շարունակի իր առաջընթացը և աշխատի այլ կարևոր հարցերի վրա, որոնք կան երկրում:

«Երեկ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կարող եմ ասել, որ իհարկ է Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են արտահայտման ազատությանը, խոսքի ազատությանը, հավաքի ազատությանը, սակայն այդ ամենը պետք է արտահայտվի խաղաղ պայմաններում: Համապատասխանաբար, ժամանակն է, որ Վրաստանը շարունակի իր առաջընթացը և աշխատի այլ կարևոր հարցերի վրա, որոնք կան երկրում»,-հայտարարել է Ռոս ՈՒիլսոնը:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարը ցույցը գնահատելու հետ մեկտեղ գնահատել է նաև երեկվա երդմնակալության արարողությունը:

«Մենք ուրախ էինք և հպարտ, որ մասնակցել ենք երդմնակալության արարողությանը: Մեր պատվիրակությունը գլխավորում էր USAID-ի ադմինիստրատորի տեղակալը: USAID-ը կազմակերպություն է, որը 25 տարուց ավել է աշխատում է Վրաստանում և աջակցում է Վրաստանին տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական զարգացմանը: Ցանկանում եմ ասել, որ ես և USAID-ի ղեկավարը շնորհավորել ենք տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ»,-հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը: