Աջակցում ենք պատասխանատու քաղաքականությանը ապաբռնազավթման կապակցությամբ, իրավունք չունենք որևէ զգացմունքային որոշումներով կասկածի տակ դնել մեր խաղաղությունը, անվտանգությունն ու ապագան. Արչիլ Թալակվաձե
Աջակցում ենք պատասխանատու քաղաքականությանը ապաբռնազավթման կապակցությամբ, իրավունք չունենք որևէ զգացմունքային որոշումներով կասկածի տակ դնել մեր խաղաղությունը, անվտանգությունն ու ապագան. Արչիլ Թալակվաձե

Մեր երկրի համար տարածքային ամբողջականությունը և հակաբռնազավթման քաղաքականությունը գլխավոր մարտահրավերներից են»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալկվաձեն:

Ինչպես նշել է Վրաստանի օրենսդրական մարմնի նախագահը, բռնազավթված գծի մոտ գտնվող գյուղերին աջակցելու նպատակով, խորհրդարանը քննարկում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

«Մենք ցանկանում ենք շատ գործնական որոշումներ կայացնել այս հարցով: Օրինակ, այդպիսին է բռնազավթված գծի երկայնքով գտնվող գյուղերի աջակցությունը: Քննարկում ենք օրենսդրական փոփոխություններ, որտեղ նրանք կունենան հատուկ կարգավիճակ և ֆինանսավորում, և այդ գյուղերը կկարողանան ավելի մեծ աջակցություն ստանալ պետությունից, քանի որ այնտեղ ապրող մարդիկ ունեն աջակցության կարիք»,- հայտարարել է Արչիլ Թալկվաձեն:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է խորհրդարանի նախագահը, իշխող թիմը աջակցում է պատասխանատու քաղաքականությանը աբռնազավթման և տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Մենք իրավունք չունենք որևէ զգացմունքային որոշումներով կասկածի տակ դնել մեր խաղաղությունը, անվտանգությունն ու ապագան: Հետևաբար, մեր նախանշած ձևը գործնական քաղաքականություն է, պատասխանատու քաղաքականությունը, բնականաբար, այլընտրանք ՝ խաղաղ զարգացման, մեր ինստիտուտների ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման համար չենք քննարկում: Դրանում մենք ակնկալում ենք, որ հասարակությունը մեզ կաջակցի ապագայում»,-ասել է Արչիլ Թալկվաձեն: