Աջակցում ենք ակումբային մշակույթի զարգացմանը, սակայն անկոտրում պայքար հայտարարում թմրանյութ իրացնելու դեմ. ՆԳՆ
Աջակցում ենք ակումբային մշակույթի զարգացմանը, սակայն անկոտրում պայքար հայտարարում թմրանյութ իրացնելու դեմ. ՆԳՆ

Ընդգծում ենք, որ ներքին գործերի նախարարությունն աջակցում է Վրաստանում ակումբային մշակույթի զարգացմանը, սակայն, միևնույն ժամանակ անկոտրում պայքար հայտարարում թմրանյութ իրացնելու դեմ, այդ թվում ակումբներում,- այս մասին հայտարարել են ՆԳՆ-ում անցկացված հատուկ ճեպազրույցին:

Գերատեսչությունում մեկնաբանում են, որ առանձին ակումբների կողմից գործունեությունը շարունակելու հարցի շուրջ որոշում պետք է կայացնեն ակումբների սեփականատերերը:

Ներքին գործերի նախարարությունում «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութ իրացնելու մեղադրանքով ձերբակալված անձանց գործով անցկացվել է մամլո ասուլիս:

«Ցավոք, վերջին ժամանակաշրջանում բոլորս դարձել ենք երիտասարդների ողբերգական մահվան ականատեսը: Հատկանշական է, որ բոլոր դեպքերում մահը վրա է հասել ակումբներ այցից հետո: Դրա հետ մեկտեղ, զգալիորեն ավելացել է ակումբներում շտապ օգնություն կանչելու ցուցանիշը: Գոյություն ունեցող տեղեկությամբ, բազմաթիվ երիտասարդներ, այդ թվում աչափահասներ, տեղափոխվել են ստացիոնար՝ թմրանյութային թունավորման ախտորոշմամբ: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերջին երեք ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի»  և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էին ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ: Թմրանյութ իրացնողներին հայտնաբերելու համար, դատարանի որոշման հիմքով, ակումբներում իրականացվել են բազմաթիվ գնումներ, որի տեսագրությունները գոյություն ունեն»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Նրանց տեղեկությամբ, նշված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են թմրանյութ իրացնող 8 անձ, որոնք «Բասիանի» և «Գալերի» ակումբներում պարբերաբար իրացնում էին թմրանյութ:

«Քանի որ ակումբներում բազմիցս իրացվել են թմրանյութեր, գոյություն ուներ հիմք, որ թմրանյութ իրացնողները նշված ակումբների հետ ունեին սերտ կապ: Թմրանյութ իրացնողնների կողմից արգելված թմրանյութի իրացման արեալը հենց ակումբների տարածքն էր: Իրացնողներից մեկը ակումբի անվտանգության աշխատակիցն է: Նշված անձին ձերբակալել են ակումբում: Ոստիկանությունը նրան խուզարկելիս առգրավել է մեծ քանակությամբ թմրանյութ: Հահամապատասխանաբար, դատավորի որոշմամբ, 2018 թվականի մայիսի 12-ին, մոտ 01:00-ին, «Բասիանի» և «Գալերի» ակումբներում սկսվել են քննչական գործողություններ: Հաշվի առնելով, որ ներքին գործերի նախարարության նպատակն էր քննչական գործողություններն իրականանել ակումբներում, այնտեղ գտնվող երիտասարդներին տարածքից անվտանգ դուրս բերելու համար մոբիլիզացվել էին ոստիկանության համապատասխան ուժեր»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Նրանց տեղեկությամբ, նախքան քննչական գործողությունների մեկնարկը, ոստիկանները ակումբներում գտնվող անձանց բացատրեցին, որ եթե նրանք կամավոր հանձնվեին՝ կազատվեին քրեական պատասխանատվությունից:

«Ոստիկանության կոչին համապատասխան, անձանց որոշ մասը ակումբներում էր թողել թմրանյութերը, որոնք այժմ ենթարկվելու են փորձաքննության: Նշված անձինք, ակումբում գտնվող այլ անձանց հետ միասին, ոստիկանության կողմից դուրս են բերվել ակումբի շենքից: Նրանցից ոչ մեկի նկատմամբ անձնական ստուգում կամ խուզարկում չի իրագործվել: Ակումբի ոչ մի հյուր ձերբակալված չէ: Անցկացված քննչական գործողությունների արդյունում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ, որոնց կողմից ակումբում թմրանյութ իրացնելու յուրաքանչյուր փաստով ոստիկանությունն ունի դատավորի որոշման հիմքով իրականացված տեսագրություն»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Նրանց տեղեկությամբ, ոստիկանության նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու և մանր խուլիգանության մեծադրանքով, վարչական կանոն ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել:

Թողնել մեկնաբանություն