Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների տաքսու վարորդները հնարավորություն ունեն «B անվանակարգում» շարունակել աշխատանքը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը
Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների տաքսու վարորդները հնարավորություն ունեն «B անվանակարգում» շարունակել աշխատանքը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների տաքսու վարորդներին հնարավորություն ենք տալիս, «B անվանակարգում» շարունակել աշխատանքը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, նշված հարցի վերաբերյալ որոշումը ընդունվել է տաքսու վարորդների նախաձեռնողական խմբի անդամների հետ հանդիպումից հետո:

«Նախաձեռնողական խմբի անդամների հետ հանդիպումից հետո որոշում ենք ընդունել կապված աջ ղեկ ունեցող ավտոմեքենաներին: Նրանք բացատրել են, որ տված մեկ տարին բավարար չէր, փոխել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները: Խնդրել են, որ B անվանակարգում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները թույլատրելի լինի: Մենք նրանց ժամանակ տվեցինք մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Նրանք դրա համար ունեն տարի ու կես ժամանակ»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետ, Կախա կալաձեն մայրաքաղաքի կառավարության մարտի 27-ի նիստին զրուցել էր տաքսիների ընթացիկ բարեփոխման մասին: Քաղաքապետը նշել է, որ լինելու է արտոնագրի երկու ուղղություն: Նրա խոսքով, «A անվանակարգի» արտոնագիր ունեցող վարորդները պարտավորված են ունենալ սպիտակ գույնի ավտոմեքենաներ: Դրա հետ մեկտեղ «A անվանակարգի» արտոնագիր ունեցող տասքու վարորդներին քաղաքապետարանը փոխանցելու է անվճար հատուկ ցուցանակներ: Ինչ վերաբերում է «B անվանակարգի» արտոնագիր ունեցող վարորդներին, նրանք չունեն ոչ տաքսին ներկելու և ոչ էլ ցուցանակի մոնտաժման պարտավորվածություն: Նրանք հնարավորություն ունեն գրանցվել «տաքսիֆայ» կամ «ուբեր» համակարգում և ծառայություն մատուցել բնակչությանը:

Թողնել մեկնաբանություն