«Աիր Մալթան» ստացել է Թբիլիսիի ուղղությամբ պարբերական թռիչքներ իրականացնելու թույլտվությունը
«Աիր Մալթան» ստացել է Թբիլիսիի ուղղությամբ պարբերական թռիչքներ իրականացնելու թույլտվությունը

Վրաստանի ավիացիոն շուկայում ընթացիկ տարվա հուլիսի 4-ից թռիչքները սկսելու է «Աիր Մալթա» (Air Malta) ավիաընկերությունը:

Պարբերական թռիչքները Մալթայից Թբիլիսիի ուղղությամբ մինչև սեպտեմբերի 18-ը իրականացվելու են շաբաթական մեկ անգամ: Թռիչքները կատարվելու են Airbus A320 ինքնաթիռով:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից թույլտվությունը տրվել է 2019 թվականի հունիսի 14-ին: