Ահաբեկչություն Բենգազիում. տասնյակ զոհեր կան
Ահաբեկչություն Բենգազիում. տասնյակ զոհեր կան

Լիբիայի Բենգազի քաղաքում իրականացված կրկնակի ահաբեկչության հետևանքով 33 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը վիրավոր է, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մեքենան, որում պայթուցիկ է տեղադրված եղել, օդ է բարձրացել քաղաքի ամենախոշոր մզկիթներից մեկի մոտակայքում: Այդ պահին աղոթքից հետո եկեղեցուց մեծ թվով մարդիկ են դուրս եկել:

Կես ժամ անց այն բանից հետո, երբ դեպքի վայր ոստիկաններ և շտապօգնություն է ժամանել, մեկ այլ մեքենա է պայթեցվել:

Երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել կրկնակի  ահաբեկչության պատասխանատվությունը: