ԱԳՆ-ում Դավիթ Գարեջիի հարցով հայտարարում են, որ ադրբեջանցի սահմանապահները սահմանափակել են լեռնաշղթայով անցնող մարդկանց հոսքը և հարցը լուծելու համար անհրաժեշտ է ժամանակ
ԱԳՆ-ում Դավիթ Գարեջիի հարցով հայտարարում են, որ ադրբեջանցի սահմանապահները սահմանափակել են լեռնաշղթայով անցնող մարդկանց հոսքը և հարցը լուծելու համար անհրաժեշտ է ժամանակ

Ադրբեջանական կողմի հետ աշխատում ենք, որպեսզի զբոսաշրջիկներն անխափան տեղաշարժվեն,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդը:

Նա մեկնաբանություն է արել Դավիթ Գարեջիի վանքի ծայրագույն վարդապետի տեղեկության առնչությամբ, որ ադրբեջանցիները փակել են անապատի վանքը և հոգևորականներին չեն թողնում մուտք գործել վանք:

«Մեր տեղեկությամբ, ադրբեջանցի սահմանապահները սահմանափակել են լեռնաշղթայով անցնող մարդկանց հոսքը, որի մասին, ինչպես արտաքին գերատեսչությունը, այնպես էլ սահմանային պաշտպանության համապատասխան ծառայությունը դիմել ենք մեր գործընկերներին: Նշված փաստի առնչությամբ ընթանում է ակտիվ հաղորդակցություն: Աշխատում ենք հարցի կարգավորման ուղղությամբ, որպեսզի անխափան իրականացվի զբոսաշրջիկների տեղափոխումը: Հաղորդակցությունն ընթանում է գործընկերային մթնոլորտում, սակայն նման հարցեր որոշելու համար անհրաժեշտ է ժամանակ: Ցանկանում եմ ընդգծել, որ նման իրավիճակներում, նպատակահարմար է խուսափել էմոցիոնալ հայտարարություններից: Մենք պարբերաբար պահանջում ենք ինչպես տվյալ հայտվածում, այնպես էլ ամբողջ տարածքում հաշվի առնել մեր շահերը: Հուսով ենք, ադրբեջականան կողմը ըմբռնումով և կառուցողական կմոտենա այս հարցին»,- հայտարարել է Կոնստանտինիդը:

Նրա խոսքով, ինչ վերաբերում է սահմանագծմանը, սահմանի երկու երրորդը համաձայնեցված է, իսկ մնացած մեկ երրորդի շուրջ ընթանում է աշխատանք:

Թողնել մեկնաբանություն