ԱԳՆ- Սահմանագծման հանձնաժողովների խաղաղ և համապատասխան միջավայրում աշխատանքին նպաստելը հանձնաժողովների կողմից հաջողության հասնելու նախապայման է
ԱԳՆ- Սահմանագծման հանձնաժողովների խաղաղ և համապատասխան միջավայրում աշխատանքին նպաստելը հանձնաժողովների կողմից հաջողության հասնելու նախապայման է

Համարում ենք, որ ժամանակաին պետք է շարունակվեն փորձագիտական խմբերի և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումները, որի համար վրացական կողմը հայտնում է պատրաստակամություն,- այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, որի միջոցով գերատեսչությունն արձագանքում է Դավիթ Գարեջիում տեղի ունեցած միջադեպին:

«Ընթացիկ տարվա հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Դավիթ Գարեջիի հարակից գոտուշ տեղի է ունեցել ցավալի միջադեպ, որի ժամանակ ընդհարվել են տեղի բնակչությունը և ադրբեջանցի սահմանապահները:

Վրաստանի համապատասխամ գերատեսչությունների արագ արձագանքի արդյունքում միջադեպը շատ շուտ ավարտվել է, իսկ տեղի ունեցածի առնչությամբ սկսվել է ուսումնասիրություն:

Նման միջադեպերը չեն համապատասխանում մեր երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության հարաբերություններին:

Քաղաքացիական խմբերի կողմից սահմանագծման հանձնաժողովների խաղաղ և համապատասխան միջավայրում աշխատանքի նպաստելը հանձնաժողովների կողմից հաջողության հասնելու նախապայման է»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: