ԱԳՆ. Ռուսաստանի գործողությունները վնասում են Եվրոպայի անվտանգության ճարտարապետությանը և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը
ԱԳՆ. Ռուսաստանի գործողությունները վնասում են Եվրոպայի անվտանգության ճարտարապետությանը և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է բռնազավթված Ցխինվալիի շրջանի անօրեն ռազմական խմբավորումների Ռուսաստանի զինված ուժերի կազմում միավորվելու առնչությամբ այսպես կոչված համաձայնագրի Ռուսաստանի Դաշնության պետական Դումայի կողմից վավերացմանը:

Վրաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությամբ, նշվածը ներկայացնում է Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների փաստացի բռնագրավմանն ուղղված հերթական աննօրեն քայլը Ռուսաստանի Դաշնության կողմից, որն անտեսում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները:

«Ռուսաստանի գործողությունները վնասում են Եվրոպայի անվտանգության ճարտարապետությանը և ուղղված են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Բռնազավթված Ցխինվալիի անօրեն ռազմական խմբավորումների Ռուսաստանի զինված ուժերի կազմում միավորվելու առնչությամբ այսպես կոչված համաձայնագիրը Ռուսաստանի Դուման վավերացրել է այսօր: