ԱԳՆ-ը հայտարարություն է տարածում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար
ԱԳՆ-ը հայտարարություն է տարածում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ է անում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար կանգնել հյուպատոսական գրանցման:

Արտաքին գերատեսչությունը Վրաստանի քաղաքացիների նախագահական ընտրություններում մասնակցության վերաբերյալ տարածում է տեղեկություն և մեկնաբանում գործընթացները:

Քաղաքացիների ընտրական իրավունքի արդյունավետ իրականացման և քաղաքացիների առավելագույն աջակցության նպատակով, արտասահմանում հյուպատոսական հիմնարկներն անցել են աշխատանքի առանձնահատուկ ռեժիմի, որը ենթադրում է քաղաքացիների համար ոչ աշխատանքային օրերին հյուպատոսական գրանցման հնարավորություն:

Արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ արտասահմանում ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը զգալիորեն կավելանա»,- ասում է Վրաստանի արտաքին գերատեսչության կայքէջում տեղադրված տեղեկությունում: