Աղետից տուժած մունիցիպալիտետներին տրամադրվել է 4 միլիոն 800 հազար լարի
Աղետից տուժած մունիցիպալիտետներին տրամադրվել է 4 միլիոն 800 հազար լարի

Կառավարության այսօրվա նիստին քննարկվել է և 4 միլիոն 800 հազար լարի տրամադրվել այն մունիցիպալիտետներին, որոնք տուժել են աղետի հետևանքով,- այս մասին հայտարարել է կառավարության վարչության տարածաշրջանային զարգացման ծառայության ղեկավար Սոզար Սուբարին:

Նրա խոսքով, այդ շրջաններն են՝ Դուշեթին, Ցագերին, Լենտեխին, Մցխեթան, Լանչխութին և Թիանեթին:

Ինչպես նշել է Սոզար Սուբարին, Դուշեթիի, Ցագերիի և Լենտեխիի համար հատկացվել է մեկական միլիոն լարի, Մցխեթայի համար՝ 800 հազար, Լանչխութիի համար՝ 600 հազար, իսկ Թիանեթիի համար՝ 400 հազար լարի:

Կառավարության վարչության շրջանային զարգացման ծառայության ղեկավարի խոսքով, վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած աղետներից հետո տարբեր շրջաններում հաշվում են վնասը: