Ագարայում ավտովթարի հետևանքով զոհվել է պաշտպանության նախարարության երկու աշխատակից
Ագարայում ավտովթարի հետևանքով զոհվել է պաշտպանության նախարարության երկու աշխատակից

Ագարայում, կենտրոնական ավտոմայրուղու Իգոեթի հատվածում ավտովթարի ժամանակ զոհվել է երկու և տուժել մեկ մարդ:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, թուրքական համարանիշներով տեղաշարժվող բեռնատար ավտոմեքենան բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան:

Մահացածները և տուժածը պաշտպանության նախարարության աշխատակիցներ են:

Պաշտպանության նախարարությունում Առաջին ալիքին հայտնել են, որ ավտոմեքենան պատկանում է գերատեսչությանը, իսկ աշխատակիցները ավտովթարի ժամանակ աշխատանքային պարտականություններ չեն կատարել:

Տուժածներին տեղափոխել են Գորիի ռազմական հիվանդանոց: