Աֆրինում ոչնչացվել են ահաբեկիչների թիրախներ. Թուրքիայի Գլխավոր շտաբ
Աֆրինում ոչնչացվել են ահաբեկիչների թիրախներ. Թուրքիայի Գլխավոր շտաբ

Թուրքիայի Զինված ուժերը սիրիական Աֆրինում ոչնչացրել են PYD ահաբեկչական կազմակերպության 108 թիրախներ: Այս մասին ասվում է թուրքական բանակի Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հաղորդել էր, որ Թուրքիայի ԶՈՒ-ն սիրիական Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը:

Նշվում է, որ գործողության մեջ գործի են դրվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռներ, որոնք հարված են հասցնում PYD-ի դիրքերին թուրք-սիրիական սահմանին: