Աֆրինի կենտրոնում ռմբակոծման հետևանքով զոհվել է 15 մարդ
Աֆրինի կենտրոնում ռմբակոծման հետևանքով զոհվել է 15 մարդ

Քրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) փոխանցմամբ` թուրքական բանակը ավիահարձակում է գործել Աֆրինի հոսպիտալի վրա, հաղորդում է Reuters գործակալությունը։

YPG-ի տեղեկությունների համաձայն՝ ռումբն ընկել է Աֆրինի հիվանդանոցի կենտրոնական շենքի վրա, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել։

«Աֆրինի հիվանդանոցի ուղղությամբ օդային հարված է իրականացվել։ Քաղաքում շարունակվում են օդային և հրետանային հարվածները»,-ասել է Աֆրինում YPG-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոյհաթ Ռոյը։

Թուրքիայի զինծառայողները հերքում են, որ ռազմաօդային ուժերն Աֆրինում քաղաքացիական օբյեկտներ են ռմբակոծել։

Հիշեցնենք, որ Աֆրին գավառում թուրքական «Ձիթենու ճյուղ» գործողությունն ուղղված է ընդդեմ YPG-ի ջոկատների, որոնց թուրքական կողմն «ահաբեկիչներ» է համարում։