Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների թեկնածուներից մեկը զոհվել է ահաբեկչության ժամանակ
Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների թեկնածուներից մեկը զոհվել է ահաբեկչության ժամանակ

Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների թեկնածուներից մեկը զոհվել է ահաբեկչության ժամանակ: Այս մասին տեղեկություն է տարածում Reuters-ը:

Հարձակումը տեղի է ունեցել Հելմանդի նահանգում, Լաշկարգահ քաղաքում: Քաղաքական գործիչ Աբդուլ Ջաբար Կահրամանը զոհվել է սեփական գրասենյակում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:

Պայթուցիկ սարքավորման ակտիվացման ժամանակ տուժել է ևս յոթ մարդ: Տեղի ունեցածի շուրջ պատասխանատվությունն ստանձնել է Թալիբանը:

Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 20-ին: 249 մանդատից գերագույն օրենսդրական մարմնում աթոռը ձեռք բերելու համար պայքարում է 2 565 թեկնածու: