Աֆղանստանում վրացի զինծառայողները նշել են Սուրբ ծնունդը
Աֆղանստանում վրացի զինծառայողները նշել են Սուրբ ծնունդը

Վրաստանի պաշտպանության ուժերի առաջին հետեւակային բրիգադի 13-րդ հետեւակային գումարտակի զինծառայողները, որոնք տեղակայված են Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում, նշել են Սուրբ ծննդյան տոնը:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հանդիսավոր ծառայությունն իրականացրել է ստորաբաժանման հոգևոր սպասավոր հայր Իոանե Գելաշվիլին՝ Բագրամի ավիաբազայում վրացի խաղաղապահների կողմից կազմակերպված սրբավայրում և օրհնել անձնակազմին:

Նրանց խոսքով, հանդիսավոր ծառայությանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության ուժերի գլխավոր ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Ավթանդիլ Իոսելիանին, 1-ին հետեւակային բրիգադի 13-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վլադիմեր Նաթենաձեն, վրացի զինծառայողներ, տարբեր ազգությունների ուղղափառ զինվորականներ ու քաղաքացիական անձինք: