Աֆղանստանում տեղի է ունեցել Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Աֆղանստանում տեղի է ունեցել Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Աֆղանստանի իսլամական հանրապետությունում, «հստակ աջակցություն» առաքելությանը մասնակից վրաց խաղարարները, Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում,  արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ ընտրական գործընթացը անց է կացվել խաղաղ պայմաններում և ընտրությունները անց են կացվել համապատասխան գործընթացների պաշտպանությամբ:

«Աֆղանստանում քվեարկությունը ավարտված է: Քվեարկությունից հետո, համապատասխան փաստաթղթերը, այդ թվում ծրարները, որտեղ տեղադրված են բյուլետենները, կնիքվել են և հաշվառման համար ուղարկվել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ այն հաշվելու են նոյեմբերի 28-ին, Վրաստանի նախագահի ընտրությունների գործընթացի ավարտից հետո:

Աֆղանստանում բացվել էր երկու ընտրատեղամաս: Վրաստանի զինված ուժերի II հետևակային բրիգադի 22-րդ բատալյոնի զինծառայողները քվեարկել են Բագրամ ավիաբազայում, որտեղ ընտրատեղամասը բացվել էր առավոտյան ժամը ութին:

II հետևակային բրիգադի հարուրյակը իր քաղաքացիական պարտքը կատարել է Մազար-Ի-Շարիֆում, գերմանական «Մարմալ» ռազմակայանում բացված ընտրատեղամասում»,-ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

 

Թողնել մեկնաբանություն