Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Աֆղանստանում կործանվել է ռազմական ուղղաթիռ, որում գտնվում էր 20 մարդ: Տեղեկությունը տարածում է Tolo News-ը, հենվելով ռազմական անձանց տեղեկության վրա:

Տարածված տեղեկությամբ, աղետի ժամանակ ուղղաթիռում գտնվում էին բարձրպաշտոնյաներ և նահանգի խորհրդի անդամներ: Աղետի ժամանակ զոհվել են բոլոր 20-ը:

Վարկածներից մեկի համաձայն, ուղղաթիռը կործանվել է Անար Դարա քաղաքում: Ավիաաղետի պատճառը մինչ այժմ հայտնի չէ: